Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող ֆուտբոլի խաղադաշտում տեղադրվել են նոր նստարաններ:
Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ասեմ որ սա շատ լավ նախաձեռնություն է, տեղադրվել են նստարաններ ինչպես երկրպագուների, այնպես էլ մարզչական անձնակազմի համար: Տեղադրվել է մոտավորապես թվով 80 նստարան: Այս աշխատանքները իրականացվել է քաղաքապետարանի կողմից եւ հաջորդ տարի շարունակական է լինելու: Որպեսզի մեր երիտասարդները ավելի ակտիվ լինեն, ոգեւորվեն եւ զբաղվեն սպորտով»:
Նշենք նաեւ, որ վերանորոգվել է մարզչական անձնակազմի եւ փոխարինողների նստատեղերը, ինչպես վերեւից այնպես էլ կողքերիցփակվել է արեւից եւ անձրեւներից պաշտպանվելու համար:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.