Ստացված եկամուտը չի փակում ծախսերը. Վառելիքի գները Նինոծմինդայում

Ստացված եկամուտը չի փակում ծախսերը. Վառելիքի գները Նինոծմինդայում

Նինոծմինդայում տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են:

Հիմնականում դիզվառելիքի գները վերջին ամիսների ընթացքում բարձր էին, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում նկատվում է գների նվազում 20-30 թեթրիով։

Սեպտեմբերի 1 -ի տվյալները ներկայացնում ենք ստորեւ՝

Պրեմիում – «Վիսոլ» բենզալցակայանում, նախկին 4,08 լարիի փոխարեն արժե 3,89 լարի, «Շևրոն»՝ նախկին 3,90 լարիի փոխարեն արժե 3,55 լարի, «Լուկ Օյլ»՝ նախկին 3,90 լարիի փոխարեն 3,67 լարի:

Եվրո ռեգուլյար – «Վիսոլ»՝ նախկին 3,23 լարիի փոխարեն արժե 3,09 լարի, «Շևրոն»՝ նախկին 3,22 լարիի փոխարեն արժե 3,08 լարի, «Լուկ Օյլ»՝ նախկին 3,65 լարիի փոխարեն արժե 3,43 լարի:

Եվրո դիզել – «Վիսոլ»՝ նախկին 4,49 լարիի փոխարեն արժե 4,43 լարի, «Շևրոն»՝ նախկին 4,50 լարի փոխարեն արժե 3,99 լարի, «Լուկ Օյլ»՝ նախկին 4,45 լարիի փոխարեն արժե 4,24 լարի:

Դիզել – «Վիսսոլ» նախկին 4,72 լարիի փոխարեն արժե 4,12 լարի, «Լուկ Օյլ»՝ նախկին 4,45 լարիի փոխարեն արժե 4,14 լարի:

Նշենք, որ 2022 թվականի սկզբին վառելիքի գների կտրուկ աճ էր նկատվում, ինչը, ըստ փորձագետների, պայմանավորված էր մի կողմից պատերազմի ֆոնին ամբողջ աշխարհում նավթի գների բարձրացմամբ, մյուս կողմից էլ` ծովային փոխադրումների գների բարձրացմամբ։

Վրաստանի նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ վառելիքի գնի նվազումը վաղուց է սկսվել: Մվրալաշվիլիի խոսքով, այդ միտումը վերաբերում է և՛ փոքր, և՛ միջին ցանցերին, ինչպես նաև` բրենդային գազալցակայաններին:

«Բրենդային գազալցակայաններում օգոստոսի սկզբից ակտիվորեն նվազեցնում են գները։ Տարբեր ընկերությունների օրինակով արդեն գները իջեցվել են միջինը 30-40 թեթրիով»,- ասել է Մվրալաշվիլին։

Ասոցիացիայի նախագահն ակնկալում է, որ վառելիքի գնի նվազման միտումը կշարունակվի սեպտեմբերին. պատճառները պարզ են՝ լարիի կայունացումը և համաշխարհային շուկայում նավթի գների անկումը:

Վերոնշյալ թեմայով էլ զրուցեցինք Նինոծմինդայի բնակիչներից մեկի հետ, ով զբաղվում է անասնապահությամբ եւ ազատ ժամանակ տաքսի է վարում, նրա` գների վերաբերյալ մեկնաբանությունը լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ստացված եկամուտը չի փակում ծախսերը. Վառելիքի գները Նինոծմինդայում

Կարդացեք նաեւ՝