Գանձա գյուղի լեռան լանջը աղտոտված է \լուսանկար

Գանձա գյուղի լեռան լանջը աղտոտված է \լուսանկար

Նինոծմինդա քաղաքի բնակիչներից մեկը դիմել է NOR ռադիոյին` բարձրացնելու Նինոծմինդայի մունիցիպալիտետի շրջակա միջավայրի աղտոտվածության հարցը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գանձա գյուղից հեռանալով դեպի արոտավայրեր, որտեղ քոչվորները ոչխար են արածեցնում, տհաճ պատկեր է նկատվում՝ ճանապարհի ողջ պարագծով աղբ է թափված՝ հիմնականում ոչխարի բուրդ։

Լուսանկարում երևում է, որ արոտավայրը լցված է պարկերով և ոչխարի բրդով։

Պարզելու համար, թե ինչպես պետք է լուծվի Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքի աղտոտվածության խնդիրը, դիմեցինք Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչություն, սպասում ենք արձագանքի և համապատասխան միջոցների։

Պատասխան ստանալուն պես կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերում։