Գյուղատնտեսական ծառայությունները թանկանում են, իսկ ապրանքների գները՝ նվազում

Գյուղատնտեսական ծառայությունները թանկանում են, իսկ ապրանքների գները՝ նվազում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Այս տարի խոնավ եղանակի և հաճախակի կարկուտի պատճառով գրանցվել է ցորենի և գարու միջին բերքատվություն։

Բնակիչների խոսքով, հացահատիկային մշակաբույսերի գինը հիմա 20-40 տոկոսով էժանացել է։ Բերքահավաքի սկզբում ցորենի և գարու կիլոգրամն արժեր 1-1,5 լարի, իսկ այժմ գինը իջեցվել է մինչև 80-1,2 լարի։ Ինչ վերաբերում է խոտին, ապա օգոստոսին մեկ հակ խոտը արժեր 8-10 լարի, իսկ այժմ գինը տատանվում է 5,5-8 լարիի սահմաններում։

Այս տարի կարկուտը զգալի վնաս է հասցրել որոշ գյուղերի, բայց որտեղ տարերքներ չեն եղել, բերքատվությունը համեմատաբար լավ է։ Սակայն ֆերմերների ծախսերը դեռ չեն ծածկվում։ Բնակիչներից մեկի խոսքով՝ այս տարի 1 հեկտար հողից բերքը 300-350 լարի է (1 արը՝ 3-3,5 լարի), ինչը 100 լարիով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Բնակիչների կարծիքով՝ դրանում մեծ դեր ունի դիզվառելիքի գինը։ Վառելիքի գների բարձրացման հետ մեկտեղ բարձրացան մի շարք ծառայությունների, այդ թվում՝ հնձման և հողի մշակման գները: «Հացահատիկը որքան էլ թանկանա, միեւնույն է, ծախսերը չի փակում, քանի որ ամեն տարի բերքը մեզ մոտ 20-40 տոկոսով ավելի է արժենում»,- ասում է Օրոջալար գյուղի բնակիչ Նաիրուհի Չոբանյանը։

Առավել մանրամասն մեր աուդիո նյութում։

Radio NOR · Сельскохозяйственные услуги дорожают, а цены на продукцию снижаются