Ուսուցչի թափուր աշխատատեղեր՝ Նինոծմինդայի դպրոցներում

Ուսուցչի թափուր աշխատատեղեր՝ Նինոծմինդայի դպրոցներում

Ըստ teacherjobs.ge կայքի տվյալների` Նինոծմինդայի շրջանի 13 դպրոցներում 28 ուսուցչի թափուր աշխատատեղեր կան:

Մեծ Արագյալի հանրային դպրոցում՝ VII, VIII, IX, X, XI դասարանների աշխարհագրություն, IX, X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Սպասովկայի թիվ 1 հանրային դպրոցում՝ VI, VIII, IX, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, V, VI, VIII, IX, I, II, III, IV դասարանների երաժշտություն, I, II, III, IV, V, VI, VIII, IX դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ, VIII, IX, X, XI դասարանների աշխարհագրություն և VIII, IX, X, XI դասարանների ֆիզիկա առարկայի ուսուցչի թափուր աշխատատեղ կա:

Փոկայի հանրային դպրոցի VIII, IX դասարաններում ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, ինչպես նաև VII, VIII, IX, X, XI դասարաններում աշխարհագրություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի՝ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարաններում անգլերեն և V, VI դասարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մասնագետի թափուր հաստիք կա:

Մեծ Գոնդուրայի հանրային դպրոցի XI, XII դասարաններում ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, իսկ Փոքր Գոնդուրայի հանրային դպրոցում՝ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX դասարանների երաժշտություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Օրոջալարի հանրային դպրոցի՝ VI, VII, VIII, IX, X դասարանների երաժշտություն և IX, XII դասարանների մաթեմատիկա առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Ղաուրմայի հանրային դպրոցի IX դասարանում քիմիա, V դասարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, VII, IX դասարանների կենսաբանություն առարկայի ուսուցչի թափուր աշխատատեղ կա:

Գանձայի թիվ 2 հանրային դպրոցի VI, VII, VIII, IX դասարաններում երաժշտություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Վլադիմիրովկայի հանրային դպրոցի VII, VIII, IX դասարաններում հայոց լեզվի և VI, VII, VIII դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Մամզարայի հանրային դպրոցի I դասարանում շախմատ, XI, XII դասարաններում ֆիզիկա և XI դասարանում ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Գորելովկայի թիվ 1 հանրային դպրոցի X դասարանում ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, VIII, IX, X դասարաններում կերպարվեստ և կիրառական արվեստ առարկայի թափուր հաստիք կա:

Օրլովկայի հանրային դպրոցում II դասարանի տարրական և V, VII, IX, XI, XII դասարանների մաթեմատիկա առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա: