Որքա՞ն գումար է ծախսվում երեխային դպրոցին պատրաստելու համար

Որքա՞ն  գումար է ծախսվում երեխային դպրոցին պատրաստելու համար

Վրաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ին, աշակերտներն ու նրանց ծնողները ամենուր դպրոցական պարագաներ են գնում։

Ռադիո NOR-ը կազմել է դպրոցական պարագաների մոտավոր գները:

Իմացանք նաև ծնողների կարծիքը, թե դպրոց ուղարկելն ինչ արժե ։ Նրանց խոսքով՝ մեկ երեխային դպրոցին պատրաստելու համար անհրաժեշտ է 300-ից 500 լարիի գումար, որը ներառում է և՛ հագուստ, և՛ դպրոցական պարագաներ։

Վրաստանի կրթական հաստատությունները չունեն դպրոցական համազգեստ, ուստի ծնողները ձեռք են բերում աշակերտի զգեստապահարան՝ ելնելով նրանց ֆինանսական հնարավորություններից։ Հարկ է նշել, որ Վրաստանում ապրանքների և ծառայությունների մեծ մասի գները տարվա ընթացքում աճել են, և գրենական ապրանքների գները բացառություն չեն եղել։

Հավելենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2022-2023 ուսումնական տարում 330 առաջին դասարանցիներ կստանան նոր դյուրակիր համակարգիչներ։ Հենց այդքան երեխա է գրանցվել Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալների բազայում Նինոծմինդայից։ Դասղեկների համար ևս տրամադրվում են նեթբուկեր։ Դպրոցները նաև գրքեր կստանան։

Ուսումնական տարվա առաջին կիսամյակը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և կտևի մինչև դեկտեմբերի 29-ը։ Հոկտեմբերի 14-ը և նոյեմբերի 23-ը կլինեն ոչ աշխատանքային:

Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ից և կտևեն մինչև հունվարի 15-ը։

Երկրորդ կիսամյակը կսկսվի հունվարի 16-ին և կտևի մինչև հունիսի 15-ը, բացառությամբ 1-ին և 12-րդ դասարանների:

Radio NOR · Сколько обходится родителям для подготовки ребенка в школу