Դպրոցական առաջին օրը Նինոծմինդայում / լուսանկար

Դպրոցական առաջին օրը Նինոծմինդայում / լուսանկար

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին։ Դպրոցական առաջին օրը բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց Վրաստանի օրհներգը և բարձրացվեց դրոշը։ Դպրոցի տնօրենները շնորհավորեցին աշակերտներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

Հավելենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2022-2023 ուսումնական տարում 330 առաջին դասարանցիներ կստանան նոր դյուրակիր համակարգիչներ։ Հենց այդքան երեխա է գրանցվել Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալների բազայում Նինոծմինդայից։ Դասղեկների համար ևս տրամադրվում են նեթբուկեր։ Բացի այդ, դպրոցները ստացան նոր դասագրքեր։ Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում գրանցված է 43 առաջին դասարանցի, թիվ 2-ում՝ 27, թիվ 3-ում՝ 10, թիվ 4-ում՝ 1 առաջին դասարանցի։