Ո՞վ է պատասխանատու. Եֆրեմովկայի խաղահրապարակը ջարդված եւ փշապատված վիճակում է

Ո՞վ է պատասխանատու. Եֆրեմովկայի խաղահրապարակը ջարդված եւ փշապատված վիճակում է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղի խաղահրապարակը գտնվում է անմխիթար վիճակում: Խաղահրապարակի տարածքը ամբոջովին պատված է խոտերով եւ փշերով, իսկ ճոճանակները եւ մնացած գույքերի մի մասը ջարդված են:

Բնակիչները բողոքում են խաղահրապարակի անմխիթար վիճակից եւ ասում են, որ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում եւ չի հետեւում թե՛ տարածքին եւ թե՛ տեղադրված իրերին:

Բնակիչներից մեկի խոսքով, առաջ կար մեկ պապիկ, ով հետեւում էր, հնձում հրապարակի տարածքը, բայց հիմա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, կառուցում են ու դրանից հետո իրենց հետաքրքիր չէ, թե ինչ կլինի:

Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Բնակիչները անբարեխիղճ են վերաբերվում այն գույքի հանդեպ, որը ծառայում է իրենց եւ բացի դրանից մենք չունենք նման ծառայություն, որը կգա եւ կմաքրի խաղահրապարակի տարածքը»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ո՞վ է պատասխանատու. Եֆրեմովկայի խաղահրապարակը ջարդված եւ փշապատված վիճակում է

Հիշեցնենք, որ Եֆրեմովկայում 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում տեղադրվել էր մանկական խաղահրապարակ: Տեղադրման աշխատանքներն իրականացրել էր «შპს ლილე» կազմակերպությունը որի համար տրամադրվել էր 10,000 լարի գումար:

Կարդացեք նաեւ՝