Եֆրեմովկա գյուղում տեղադրվել է մանկական խաղահրապարակ

Եֆրեմովկա գյուղում տեղադրվել է մանկական խաղահրապարակ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում մանկական խաղահրապարակ է տեղադրվել:

Տեղադրման աշխատանքներն իրականացրել է «შპს ლილე» կազմակերպությունը: Ծրագրով Եֆրեմովկա գյուղի համար տրամադրվել էր 10,000 լարի:

Նշենք նաև, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Խորենիա և Գանձա գյուղերում նույնպես խաղահրապարակներ են տեղադրվել:

Օրենքի համաձայն, այս տեսակի աշխատանքն իրականացվում է մրցույթով: Սահմանված 29595 լարիից մրցույթը շահեց« შპს ლილე» ընկերությունը22`500 լարիի դիմաց: