Եֆրեմովկայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքները կմեկնարկեն

Եֆրեմովկայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքները կմեկնարկեն

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում այս տարի շարունակվելու է մինի մարզադաշտի կառուցման աշխատանքների 2 -րդ փուլը։

Այսօր՝ սեպտմբերի 20 -ին, NOR -ի լրագրողը, այցելելով Եֆերմովկա գյուղ, զրուցել է բնակիչների հետ, ովքեր նշեցին, որ խաղադաշտի հետ կապված դեռեւս այս տարի ոչ մի աշխատանք չի տարվել:

Այս հարցի շուրջ զրուցեցինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ:

Նա իր խոսքում նշեց . «Հիմա տեղի է ունենում ցանկապատերի նախապատրաստական աշխատանքները, որոնք ավարտելուց հետո շինարարը արդեն կանցնի տեղադրման աշխատանքներին: Բետոնապատվելու է նաև խաղադաշտի տարածքը: Նախատեսված գումարը 10 000 լարի է։ Աշխատանքները իրականացվելու են, քանի որ ժամկետի մեջ են մինչեւ հոկտեմբեր»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Եֆրեմովկայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքները կմեկնարկեն

Կարդացեք նաեւ՝