Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները ավարտվել են:
Այս տարի նախատեսված էր Ղաուրմա գյուղի գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում եւ խճապատում, որի համար հատկացվել էր 12 000 լարի գումար:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Աշխատանքները իրականացրել է Ղաուրմա գյուղի բնակիչ Վաղինակ Ղուկասյանին պատկանող ընկերությունը։ Աշխտանքները արդեն լիովին ավարտված են: Հանձնաժողովի անդամները հետեւել են աշխատանքներին եւ ընդունել են»:
Հարցին` թե ինչ են մտածում ճանապարհների խճապատման մասին, Ղաուրմայի բնակիչները նշեցին, որ գոհ են եւ լավ է, որ որոշ չափով ճանապարհները բարեկարգվել են:
Մանրմասները աուդիոձայնագրությունում.