Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի փողոցները մոտավորապես կազմում են 3 – 4 կմ: Ճանապարները անձրեւի եւ ձյան պատճառով ավելի ու ավելի են քանդվել եւ գտնվում են շատ վատ վիճակում:
Ղաուրմայի բնակիչներից մեկի խոսքով. «Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են շատ վատ վիճակում, անհնար է անցնել ինչպես ոտքով այնպես էլ ավոմեքենայով: Ճանապարհների վատ վիճակի պատճառով մեքենաները շատ արագ շարքից դուրս են գալիս: Լավ կլիներ, որ մի փոքր ուշադրություն դարձնեին ճանապարհներին»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.