Նոր հնարավորություններ Ջավախքի կարտոֆիլագործների համար

Նոր հնարավորություններ Ջավախքի կարտոֆիլագործների համար

Վրաստանի ֆերմերների ասոցիացիան սկսել է կարտոֆիլի սերմացուի սերմնաբուծության ծրագիրը: Այս ծրագիրն իրականացվում է 2020 թվականից, սակայն այլ կազմակերպության կողմից։

Ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախեթում կառուցվել է սերմացուի արտադրության երկու մոդելավորված տնտեսություն, մեկը՝ Ախալքալաքում, երկրորդը՝ Ախալցխայում։ Ծրագրի նպատակն է Վրաստանի համար ստեղծել կարտոֆիլի սերմացուի արտադրության բազա, բարելավել ֆերմերների հասանելիությունը բարձրորակ սերմացուի նկատմամբ, բարձրացնել ֆերմերների եկամուտը և արտադրողականությունը։

Ջավախքի կարտոֆիլագործների համար դասընթացներ են անցկացվել, որտեղ մասնագետները խոսել են այն մասին, թե ինչպես ճիշտ մշակել ցանքի համար հողը, ապա՝ սերմերը։ Ջավախքում աճեցնում են կարտոֆիլի մի քանի տեսակներ, որից հետո տեղի ֆերմերները կարող են կարտոֆիլի սերմացու վերցնել և աճեցնել։

Անցյալ տարի այս ծրագրով արտադրված կարտոֆիլը փչացել էր այն պատճառով, որ հատուկ սառնարանային պահեստում կլիմայի կոնտրոլը միացված չէր։

Ջավախքի ֆերմերների ասոցիացիայի մոբիլիզատոր Վաղարշակ Շահբեկյանի խոսքով, կան բազմաթիվ ծառայություններ, որոնցով կարտոֆիլագործները կարող են օգտագործել կարտոֆիլի արտադրողականությունը բարձրացնելու համար: Դրանցից մեկը թվային հարթակ է, որի միջոցով ֆերմերները կարող են վերահսկել իրենց հողամասը: Գրանցվելիս կարող են տեղեկություններ գտնել, թե որ տարածքներն են ոռոգվում կամ պարարտացվում, ինչ եղանակ կարող է լինել տվյալ տարածքում և այլն։

Բացի այդ, Ախալցխայում բացվել է ասոցիացիայի տարածքային գրասենյակը, որտեղ շահագրգիռ անձինք կարող են գրանցվել և/կամ ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։