Լրագրող եւ հաղորդավար Մարտին Արոյանի հյուրն է տաղանդաշատ երգչուհի, «Սայաթ Նովա» երգի աշուղական անսամբլի ղեկավար՝ Հայաստան Իսպիրյանը։
Ծրագրում Իսպիրյանը պատմում է առաջիկա ծրագրերի, դժվարությունների և առհասարակ մշակութային գործունեության մասին։ Զրույցի ժամանակ կարևորվեց դեպի Ֆրանսիա ստացած համերգի հրավերը:
«2023 թվականի ապրիլի 22 -ից 28 -ը Ֆրանսիայում տեղի կունենա հայ – ֆրանսիական համերգ, որին հրավիրված ենք նաեւ մենք: Սակայն այդ ամենը կապված է մեծ գումարի հետ, որը այս պահին խնդիր է հանդիսանում», – նշեց Իսպիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.