Կարիմ Բենզեման՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Կարիմ Բենզեման՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մցանակին։ 

Բենզեման անցած մրցաշրջանում դարձել է Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն։ Լա Լիգայի 32 խաղում նա խփել է 27 գոլ, Չեմպիոնների լիգայի 12 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։

Փարիզում ընթացող մրցանակաբաշխությունում Բենզեմային մրցանակը հանձնեց «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ sport.news.am