«Նապոլիի» տպավորիչ հաղթանակը՝ Կվարացխելիայի գոլն ու գոլային փոխանցումը

«Նապոլիի» տպավորիչ հաղթանակը՝ Կվարացխելիայի գոլն ու գոլային փոխանցումը

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Աչքի ընկավ նաեւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

«Նապոլին» 32 միավորով առաջատարն է եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Սասուոլոն» 9-րդն է՝ 15 միավոր։ news.am