Երկփուլ վիկտորինան վերածվեց երեք փուլի. Ինչո՞ւ

Երկփուլ վիկտորինան  վերածվեց երեք փուլի. Ինչո՞ւ

2022 թվականի նոյեմբերի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների աշակերտների միջև տեղի ունեցավ դպրոցական վիկտորինայի չնախատեսված երրորդ փուլ։

Վիկտորինայի առաջին փուլն անցկացվել է առանձին գյուղերում և քաղաքում, որտեղից էլ պարզվել են հաղթողները, որոնք էլ իրենց հերթին անցել են եզրափակիչ։ Սույն թվականի հոկտեմբերի 31-ին կայացավ վիկտորինայի 2-րդ փուլը, որին մասնակցում էին Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի, Ժդանովականի, Հեշտիայի և Մ.Գոնդուրայի աշակերտները։

Երկրորդ փուլի արդյունքներով հաղթողը չբացահայտվեց։ Ինչո՞ւ։

Ըստ որոշ մասնակիցների՝ թիմերից մեկն ուներ բոլոր պատասխանները, ինչի արդյունքում ռեկորդային միավոր՝ 44 է հավա։ Մյուս երեք թիմերը վաստակեցին 27-28-ական միավորներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միավորների տարբերությունը չափազանց մեծ էր, մասնակիցները կարծում են, որ վիկտորինան արդար չէր։ Կազմակերպիչները որոշել են անցկացնել երրորդ փուլը։

Այսօր կայացավ վիկտորինայի երրորդ՝ եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին նույն թիմերը, բացառությամբ Հեշտիայի թիմի։ Մասնակիցները գրավոր պատասխանեցին տրամաբանական հարցերին, որոնց արդյունքում Նինոծմինդայի թիմը վաստակեց 10 միավոր, իսկ Ժդանովականի և Մ.Գոնդուրի թիմերը՝ 11 միավոր: Հաղթողին որոշելու համար անցկացվեց լրացուցիչ փուլ, որտեղ հաղթեց Մ.Գոնդուրա գյուղի «Միասնություն» թիմը։

Վիկտորինան կազմակերպել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության ծառայությունը:

Radio NOR · Прошёл третий незапланированный этап школьной викторины