Վերջերս հարթեցվել էր Սամեբայի գյուղամիջյան ճանապարհը:
Նինոծմինդայի քաղաքապետարանում Սամեբա գյուղի մասնագետ Պետրոս Թամասյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ մոտ օրերս կհարթեցվի նաեւ Սամեբա Ժդանովական ճանապարհահատվածը:
Սակայն հետեւողական լինելով վերոնշյալ ճանապարհի աշխատանքներին նկատեցինք, որ հարթեցման աշխատանքներ դեռեւս չի իրականացվել: Անցել է մոտ 1 ամիս:
Այդ հարցի շուրջ զրուցեցինք Պետրոս Թամասյանի հետ, նրա խոսքով. «Հարթեցնող տեխնիկայի անսարքության պատճառով հարթեցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էր: Մոտակա 3 – 4 օրվա ընթացքում ճանապարհի հարթեցումը կիրականացվի»:
NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:
NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղից մինչեւ Սամեբա տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում:
Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնել էին, որ վերոնշյալ ճանապարհի նախագիծը արդեն կազմված է: 4կմ 100մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել է 2 400 000 լարի գումար: Սակայն այս տարի ասֆալտապատման աշխատանքներ չի նախատեսվում, իսկ ինչ վերաբերվում է հաջորդ տարվան, դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.