Ժդանովականում աշակերտների կողմից տարվող աթարով է տաքացվում դպրոցը

Ժդանովականում աշակերտների կողմից տարվող աթարով է տաքացվում դպրոցը

Ցուրտ եղանակի սկսվելուն պես Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել է ջեռուցման սեզոնը։

Ջեռուցումը կարևոր է հատկապես դպրոցներում, քանի որ այնտեղ երեխաները սովորում են, և որպեսզի դասապրոցեսը ընթանա բնականոն հունով երեխաները պետք է դասերը անցկացնեն ջերմ միջավայրում։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցները ջեռուցվում են բնական գազով և վառելափայտով։ Այն գյուղերում, որտեղ բնական գազ չի մատակարարվում, դպրոցը ջեռուցվում է վառարաններով և վառելափայտով, որը ձեռք է բերվում մրցույթով։

Գյուղում բնական գազի բացակայության պատճառով Ժդանովական գյուղի դպրոցը ջեռուցվում է վառելափայտով։ Բայց քանի որ դպրոցը ձմեռային սեզոնի համար վառելափայտ չի ստացել, աշակերտներն իրենք են վառելանյութ տանում տներից։ Բնակիչների խոսքով, պայմանավորված այն հանգամանքով, որ դպրոցում ցուրտ է, ծնողները աթար են ուղարկում դասարանները տաքացնելու համար, որպեսզի երեխաները դասերը բաց չթողնեն։ Շատերը դժգոհում են այն փաստից, որ վառելիքը, որը նրանք պատրաստում են իրենց տները տաքացնելու համար, և որը հազիվ է բավարարում ձմռան սեզոնին, պետք է ուղարկվի դպրոց։ Ցուրտը կարող է երեխաներին հիվանդացնել։ Բնակիչներից մեկի խոսքով՝ դպրոցում նավթ ևս չի եղել, որ աթարը հրկիզվի:

Պարզելու համար, թե ինչու դպրոցում վառելիք չկա, և երեխաները տանից են տանում, կապ հաստատեցինք Ժդանովական գյուղի դպրոցի տնօրեն Երվանդ Սումբուլյանի հետ։ Ով մեզ պատասխանեց, որ ինքը ոչ մեկին չի ստիպել տնից վառելիք տանել։ «Վառելափայտ կար, բայց քիչ քանակությամբ, տնից ես էլ վառելափայտ էի տանում։ Ես աշակերտներին չեմ ստիպել, որ տնից վառելիք բերեն, նրանք իրենց կամքով են բերել։ Հիմնականում այն ​​օրերին էր, երբ շատ ցուրտ էր։ Վառելափայտի հարցը կորոշվի վաղը:

Տնօրենի խոսքով՝ վաղը ժամը 11-ին մրցույթում հաղթած ընկերությունը վառելափայտ կհասցնի Նինոծմինդա, որտեղից էլ կվերցնեն դպրոցի տնօրենները։

Մյուս դպրոցներում, որտեղ բնական ջեռուցում կա արդեն միացված է: