
Նոյեմբերի 10 -ից 13 -ը Ախալքալաքի քիքբոքսինգի մարզիկները, մարզիչ Սերգեյ Տոնականյանի գլխավորությամբ մեկնեցին Իտալիա, որտեղ Միլան քաղաքում տեղի ունեցավ քիքբոքսինգի աշխարհի առաջնությունը:
Սերգեյ Տոնականյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Միլանում մասնակցեցինք աշխարհի առաջնությանը, որտեղ մասնակցում էին թվով 78 պետությունների մարզիկներ: Մենք ներկայացել էինք 3 մարզիկներով, որտեղից Սարգիս Տոնականյանը եւ Արտյուշ Այվազյանը զբաղեցրեցին 1 -ին հորիզոնականը եւ արժանացան ոսկե մեդալի, իսկ Վարազդատ Հակոբյանը գրավեց 2 -րդ տեղը»:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքապետարանին եւ Ռուսաստանաբնակ մեր բարերարներին, ովքեր ֆինանսապես աջակցեցին մեր մարզիկներին առաջնությանը մասնակցելու համար» ,- նշեց Տոնականյանը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝