Երեկ՝ մայիսի 29 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ քիքբոքսինգի ընկերական առաջնություն, մարզիչներ՝ Կարեն Շկոյանի եւ Սերգեյ Տոնականյանի սաների միջեւ:
Կարեն Շկոյանը արդեն մի քանի ամիս է Հեշտիայի սպորտդահլիճում մարզումներ է անցկացնում, որտեղ հաճախում են ոչ միայն Հեշտիայի այլ նաեւ Թորիա, Ուչմանա եւ Ղաուրմա գյուղերից երեխաներ եւ երիտասարդներ ովքեր իրենց ժամանակը տրամադրում են ձեռնամարտով (Рукопашный бой) զբաղվելուն եւ սպորտում ավելի մեծ հաջողությունների հասնելու համար:
«Արդեն 3 – 4 ամիս է Հեշտիա գյուղում զբաղվում ենք ձեռնամարտով եւ փորձում ենք Նինոծմինդայի մունիցիպալիտետում զարգացնել այն: Այսօր առաջին անգամ մեր մարզիկները մենամարտեցին, ես շատ գոհ եմ իմ երեխաներից եւ իրենց ծնողներից աջակցության համար: Ուզում եմ Սերգեյից նույնպես շնորհակալություն հայտնել, որ չմերժեց մեր հրավերը եւ եկավ»,- ասաց մարզիչ Կարեն Շկոյանը:
Քիք-բոքսինգի մարզիչ Սերգեյ Տոնականյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այսօր ընկերական հանդիպում էր մեր Ախալքալաքի մարզիկների եւ ընկեր Կարենի սաների միջեւ: Այստեղ հաղթող եւ պարտվողներ չկան եթե տղաները ռինգ են բարձրացել ուրեմն արդեն հաղթել են եւ իրենք պետք է միասնական լինեն, որպեսզի մեր Ջավախքի անունը բարձր պահեն: Հիմա մենք պատրաստվում ենք Իսպանիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»:
Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.