Նինոծմինդայի եւ Ախալքալաքի քիքբոքսինգի մարզիկների հաղթանակը Թբիլիսիում

Նինոծմինդայի եւ Ախալքալաքի քիքբոքսինգի մարզիկների հաղթանակը Թբիլիսիում

Դեկտեմբերի 10 -ից մինչեւ 12 -ը Թբիլիսում տեղի ունեցավ Քիքբոքսինգի բաց առաջնություն:

Նինոծմինդայի եւ Ախալքալաքի թվով 9 պատանի մարզիկներ (6 մարզիկ Ախալքալաքի մունիցիպալիտետից եւ 3 մարզիկ Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից) իրենց մարզիչ Սերգեյ Տոնականյանի հետ միասին մեկնեցին Թբիլիսի:

9 մարզիկներից 2 -ը գրավեցին առաջին հորիզոնականը և վերադարձան ոսկե մեդալներով՝ Ղազարյան Էդվարդը Նինոծմինդայի շրջանից եւ Այվազյան Արտյուշը Ախալքալաքի մունիցիպալիտետից:

Մարզիչ Սեգեյ Տոնականյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր տղաները շատ լավ արդյունք ցույց տվեցին եւ այն մարզիկները ովքեր առաջին հորիզոնական գրավեցին հիմա արդեն ընդգրկված են հավաքականի մեջ: Մեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերել է Ախալքալաքի քաղաքապետարանը, իսկ Սաթխայի մարզիկներին օգնել են իրենց իսկ ծնողները»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի եւ Ախալքալաքի քիքբոքսիստների հաղթանակը Թբիլիսիում