Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաղամո գյուղի բնակիչները դժգոհում են, որ ամեն տարի Կախեթից իրենց գյուղի մոտակա արոտավայրերով ոչխարներ են տեղափոխում, և ամեն անգամ գյուղի բնակիչների համար տարբեր խնդիրներ են առաջանում։
«Ինչպես գարնանը այնպես էլ աշնանը ոչխարները տեղափոխում են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ամառային արոտավայրեր, որի ընթացքում սեփականություն հանդիսացող թե վարելահողերը եւ թե արոտավայրերը դառնում են անօգտագործելի։ Մեր մասնավոր հողերը դառնում են անպիտան, տեղափոխման ընթացքում ոչխարները արածում են եւ տրորում: Մեկը չկա, որ ասի թե դուք ճանապարհ ունեք գնացեք ձեր ճանապարհով: Մի տարի առաջ արածել էին բնակիչներից մեկի կարտոֆիլը, գարին եւ այլն: Գյուղում զբաղվում ենք անասնապահությամբ բայց եթե այսպես շարունակվի չգիտենք թե ինչ ենք անելու, ամեն տարի նույն իրավիճակն է»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը:
Բնակիչների խոսքով՝ ոչխարների օրենքով սահմանված երթուղին անցնում է գյուղի վերեւով։ Այս խնդիրը լուծելու համար գյուղացիներն առաջարկում են փոխել երթուղին և ոչխարներին ուղղորդել նախատեսված ճանապարհով, որը չի վնասի արոտավայրերին և գյուղին։
Այս հարցի շուրջ զրուցեցինք Գանձայի համայնքի ներկայացուցիչ Հրանտ Սիրականյանի հետ:
Նրա խոսքով. «Ես տեղեկություն չունեմ թե իրենց օրենքով սահմանված երթուղին որտեղից է անցնում եւ այդպիսի տեղեկություն էլ չեն տվել թե ինչպես պետք է անցնեն կամ որտեղից»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ`