
Քութաիսիում 65-ամյա կինը մահացել է կլինիկայում շան կծելուց առաջացած բարդությունների պատճառով։ Սամտրեդիայում հոկտեմբերի 31-ին թափառող շունը կծել է մի կնոջ։ Կինը ստացել է կատաղության դեմ պատվաստանյութի թերի կուրս, որը, ենթադրաբար, առաջացրել է բարդություն։
Բժշկի խոսքով՝ հիվանդն ունեցել է կատաղությանը բնորոշ ախտանիշներ և մահացել է սրտի կանգից։ Նրա անալիզներում կատաղություն չի հայտնաբերվել։ Կլինիկան ենթադրում է, որ հակակատաղության դեմ պատվաստման շնորհիվ անալիզներում վիրուսը չի հայտնաբերվել։
Ընտանիքը հրաժարվել է փորձաքննությունից։ trialeti.ge