70-ամյա բռնաբարված միանձնուհին տեղավորվել է Թբիլիսիի Կովկասյան բժշկության կենտրոն

70-ամյա բռնաբարված միանձնուհին տեղավորվել է Թբիլիսիի Կովկասյան բժշկության կենտրոն

Խաշուրիի և Սուրամիի թեմի կանանց մենաստանում ֆիզիկական բռնության ենթարկված միանձնուհին տեղափոխվել է Թբիլիսիի Կովկասյան բժշկության կենտրոնում։ Նախ նրան տեղափոխել են Խաշուրիի կլինիկաներից մեկը, իսկ այսօր միանձնուհուն տեղափոխել են Թբիլիսի։

Կովկասյան բժշկական կենտրոնում միանձնուհու առողջական վիճակի մասին չեն մեկնաբանում՝ ելնելով հիվանդի շահերից։

Առկա տեղեկությունների համաձայն՝ միանձնուհին վերակենդանացման բաժանմունքում չի բուժվում։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 25-ին երկու հոգի ներխուժել են Խաշուրիի և Սուրամիի թեմի միաբանություն։ Նրանք հարձակվել են միանձնուհու վրա։

Իրավապահները բերման են ենթարկել 27 և 39 տարեկան տղամարդկանց, ովքեր նախկինում դատվածություն ունեն։ Խմբակային կողոպուտի և բռնաբարության փաստերով նախաքննությունը շարունակվում է ։ Կողոպուտի և խմբակային բռնաբարության փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասով և Վրաստանի Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասով»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ trialeti.ge