Ու՞մ դեմ է մենամարտելու Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին

Ու՞մ դեմ է մենամարտելու Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին

UFC-ն հայտարարել է դեկտեմբերի 17-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտերի մասին:

Մեկ երեկոյի ընթացքում տարբեր քաշային կարգերում մարզիկները պայքարելու են լավագույնին որոշելու համար: Մենամարտերից մեկն էլ անցկացնելու է Արման Ծառուկյանը:

UFC Vegas 66-ի թեթեւագույն քաշային կարգում 26-ամյա Ծառուկյանը մրցելու է 31-ամյա Դամիր Իսմագուլովի դեմ: Հայազգի մարզիկը վարկանշային աղյուսակում 9-րդն է, իսկ նրա մրցակիցը՝ 12-րդը:

Վերջին մենամարտում Ծառուկյանը պարտություն է կրել, իսկ Իսմագուլովը հաղթանակ է տարել: sport.mediamax