
Նոյեմբերի 26 -ին, Նինոծմինդայի մարզադպրոցը Օրոջալարի սպորտդահլիճում անցկացրեց սեղանի թենիսի պատանիների ընկերական հանդիպում Ախալքալաքի հավաքականի հետ:
Մարզիչ՝ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ընկերական հանդիպում ունեցանք Ախալքալաքի սեղանի թենիսի հավաքականի հետ, որտեղ մասնակիցները ստացան նաեւ վարկանիշային միավորներ: Ասեմ, որ դեկտեմբերի 1-3 -ը մասնակցելու ենք Ծղալտուբո քաղաքի սեղանի թենիսի բաց առջնությանը: Մեր հավաքականը ներկայանալու է 12 -ից մինչեւ 16 տարեկան, թվով 6 տղաների խմբով»:
Նշենք, որ ընկերական հանդիպումը ավարտվել է Նինոծմինդայի մարզադպրոցի հաղթանակով:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.