Օրերս Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականը, որը կազմված էր թվով 13 մասնակիցներից մեկնեցին Թբիլիսի մասնակցելու միջազգային առաջնությանը:
Մարզիչ՝ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մելաձեի անվան հուշամրցաշարը անցկացվեց Թբիլիսիում որը միջազգային մրցույթ էր: Այս մրցաշարում ցավոք մեդալակիրներ չունեցանք, սակայն աղջիկներից շատ լավ հանդես եկավ Հասմիկ Նորսոյանը ում մի քայլ պակասեց մեդալի հասնելու համար: Տղաներից կարող եմ առանձնացնել Էլոյան Մաթեւոսին եւ Սարգիս Թումասյանին»:
«Ընդհանուր մասնակիցները թվով 80 էին եւ բոլորը լավագույն խաղացողներ ու հավաքականի անդամներ»,- նշեց Սողոյանը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.