Ավարտվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի մինի մարզադաշտի կառուցման եւ Մեծ Գոնդուրա գյուղի խաղադաշտի վերանորոգման աշխատանքները:
Աշխատանքներն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը: Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել էր 50 000 լարի գումար, իսկ Մամզարա գյուղի մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել էր 77 000 լարի գումար:
Ռազմիկ Ղումաշյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Մեծ Գոնդուրայի խաղադաշտում կատարվել է բետոնապատման աշխատանքներ, ներկվել է ցանկապատը, կառուցվել է երկրպագուների համար նախատեսված նստատեղի, փռվել է արհեստական գորգը եւ այլն: Մամզարայի խաղադաշտում մնացել է ամրացնել արհեստական գորգը, մնացած աշխատանքները իրականացված են»:
Նշենք, որ վերոնշյալ աշխատանքների ավարտման ժամկետը լրանում է դեկտեմբերի 15 -ին:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.