Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղի մինի ֆուտբոլի մարզադաշտը վերանորոգվում է:
Աշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը: Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել է 50 000 լարի գումար: Պայմանագիրը ընկերության հետ ստորագրվել է օգոստոսի 24 -ին:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, վերոնշյալ աշխատանքների ավարտման ժամկետը լրանում է դեկտեմբերի 15 -ին:
Կատարվել է բետոնապատամն աշխատանքներ, ներկվել է ցանկապատը, կառուցվել է երկրպագուների համար նախատեսված նստատեղի, փռվելու է արհեստական գորգը, որի բարձրությունը կազմում է 2,5 սմ, նախկին 1 սմ -ի փոխարեն:
Ենթակառուցվածքների ծառայությունից նաեւ նշեցին, որ եթե մինչեւ աշխատանքները ավարտելը սառնամանիք լինի, ապա հնարավոր է որոշ աշխատանքներ տեղափոխվեն հաջորդ տարի: