NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի մինի մարզադաշտի ցանկապատը շարքից դուրս էր եկել եւ գտնվում էր անմխիթար վիճակում:
Ավելի վաղ մեր լրագրողները, գտնվելով Մամզարայում, նկատել են որ արդեն ընթանում է մինի մարզադաշտի կառուցման եւ վերանորոգման աշխատանքները:
Նշենք, որ Մամզարա գյուղի մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել է 77 000 լարի գումար, մրցույթը շահել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Աշխատանքները հիմա գտնվում են ընթացքի մեջ, որոնք ավարտելու համար նախատեսված է 16 շաբաթ:
Կարդացեք նաեւ՝