Ինչ՞ ապագա է սպասվում Նինոծմինդայի շուկայի շենքին

Ինչ՞ ապագա է սպասվում Նինոծմինդայի շուկայի շենքին

Ձմռան սկսվելուն և Ամանորի մոտենալուն զուգընթաց Նինոծմինդայի մունիցիպալիտետում փողոցային առևտուրն ավելացել է։ Քայլելով Պուշկինի և Ազատության փողոցներով, ձյունածածկ մայթերին կտեսնեք բազմաթիվ մարդկանց, ովքեր վաճառում են մրգեր և բանջարեղեն, միս և ձուկ, չրեր և ընդեղեն:

2020 թվականի հունվարի 1-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի սակրեբուլոն հաստատել է փողոցային առևտուրն արգելելու որոշումը։ Բացի այդ, 2022 թվականի ամռանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակիցները նախազգուշացրել էին վաճառողներին ապրանքները հանել փողոցներից։

Այժմ փողոցում վաճառողներն ունեն փողոցում առևտուր անելու հատուկ թույլտվություն, որը ստացել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից։ Նախկինում վաճառողները ասում էին, որ առևտրի համար նորմալ շենք չունենալու պատճառով, չնայած ցրտին և անձրևին, ստիպված են առևտուր անել փողոցում։

Դրանից հետո Նինոծմինդայի քաղաքապետարանը 2019 թվականին ավելի քան 160 հազար լարի է ծախսել շուկա կառուցելու համար։ Սակայն այսօր շուկայի շենքը, վաճառողների ու նրանց ապրանքների փոխարեն, զբաղեցնում են Հայոս Քարթլոս այգուց հանված հին սալաքարերը։ Վաճառողները չեն ցանկանում առևտուր անել այս շենքում։ Որպես դրա հիմնական պատճառ նրանք նշում են մեքենաների համար նախատեսված կայանատեղիների բացակայությունը։ «Ինչպե՞ս կարող է մեծ, ապրանքներով բեռնված ավտոմեքենան կանգնել փոքրիկ հարթակի վրա: Այստեղ նույնիսկ չի կարողանա շրջվել։ Եվ մենք չենք կարող անընդհատ հսկայական արկղները տանել շենք»- ասում է վաճառողներից մեկը։ Բացի այդ, այս վայրը թաքնված է մարդկանց աչքից, իսկ հաճախորդների հիմնական հոսքը գլխավոր փողոցով անցնող մարդիկ են։

Վաճառողներն ասում են, որ եթե շենքը հարմար լիներ, ապա ոչ մի խնդիր չէր լինի։ «Այս դեպքում մենք կվճարեինք պահանջվող գումարը և կկանգնեինք նորմալ շենքում։ Սակայն այժմ խնդիրն այն է, որ հատկապես Ամանորին անհարմար կլինի սնունդ բերել շենք, քանի որ յուրաքանչյուր վաճառող ունի մեծ քանակությամբ ապրանք։

Ի՞նչ է լինելու շուկայի դատարկ շենքի հետ.
Շուկայի համար նախատեսված շենքը կառուցել է տեղի ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը։ Նախագծով նախատեսված չէր ավտոկայանատեղի։ Շինարարության մեկնարկից առաջ շուկայի նախագիծը գնել է Նինոծմինդայի քաղաքապետարանը։ Ինչի վրա ծախսել է հավելյալ 1850 լարի։

Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցները նշում են, որ շուկայի շենքն ունի այն ամենը, ինչ կարող է անհրաժեշտ լինել վաճառողներին։ «Նախկինում շուկան նույն տեղում էր, ոչ մի խնդիր չկար»,- ասում է քաղաքապետարանի վերահսկողական ծառայության պետ Արթուր Շիրինյանը։ Փոխքաղաքապետ Ալեքսանդրե Միքելաձեն մեզ ասաց, որ չնայած վաճառողները չեն ցանկանում առևտուր անել այստեղ, սակայն շենքը կծառայի իր նպատակին։ Թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու, դեռ հայտնի չէ։