Ինչպե՞ս է ազդել պատվաստման մասին ապատեղեկատվությունը Նինոծմինդայի բնակչության վրա

Ինչպե՞ս է ազդել պատվաստման մասին ապատեղեկատվությունը Նինոծմինդայի բնակչության վրա

2019 թվականի դեկտեմբերից Covid -19 համաճարակը ցնցել է աշխարհը։ Երբ կորոնավիրուսը տարածվեց Չինաստանի Ուհան քաղաքում, ոչ ոք չէր մտածում, որ այն կտարածվի աշխարհով մեկ։ Սակայն վիրուսը արագ վերածվեց համաճարակի (3 ամսում)։ Այսօրվա դրությամբ աշխարհում Covid-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 16 միլիոն մարդ, իսկ Վրաստանում` մահացել է 17 հազար մարդ։

Կորոնավիրուսի երրորդ և ամենաուժեղ ալիքից հետո մարդիկ խուճապի են մատնվել. Պարետային ժամ, կարանտին, դիմակ, հեռավորություն, այլ սահմանափակումներ: Այս ամենը քաոս առաջացրեց հասարակության մեջ։ Մարդիկ խանութներից տասնյակ կիլոգրամ ապրանքներ էին առնում, խանութներում վաճառասեղանները ամբողջությամբ դատարկվել էին: Խանութները ստիպված էին սահմանափակումներ մտցնել նաև ապրանքների վրա։ Օրինակ՝ 3 կգ -ից ոչ ավել շաքար կարելի էր գնել։ Մինչև 2021 թվականը Covid-կենտրոններում նույնիսկ տեղ չկար Covid-19-ով տառապող հիվանդների համար, այդ իսկ պատճառով հիվանդության համեմատաբար թեթև ձև ունեցող մարդիկ հաճախ բուժվում էին տնային պայմաններում։

2020 թվականին սոցցանցում տեղեկություն տարածվեց Covid-19-ի վերաբերյալ, թե ուղղաթիռները պատրաստվում են «ախտահանել» օդը՝ կորոնավիրուսի մանրէները տեղայնացնելու համար։ Այդ պատճառով գյուղացիները սկսել էին ծածկել խոտը` կենդանիների սնունդը վնասակար նյութերից պաշտպանելու համար:

Ի՞նչպիսի արձագանք եղավ բնակչության կողմից Covid-19 -ի դեմ պատվաստանյութերի ի հայտ գալու ժամանակ

COVID-19 համաճարակի մեկնարկի առաջին օրվանից միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում մեծ հույսով սպասում էին պատվաստանյութի մշակմանը։ Երբ թունելի վերջում լույսը հայտնվեց, տարբեր հաստատություններ հայտարարեցին պատվաստանյութի վրա աշխատանքների ավարտի մասին, այդ ժամանակ սոցիալական աշխարհում տարբեր տեսակի կեղծ տեղեկություններ ի հայտ եկան։ Հակավաքսերներից ոմանք խոսում էին անզավակության մասին, իսկ ոմանք՝ իրենց մարմնի մեջ հսկողության չիպ տեղադրելու մասին։

2021 թվականի մարտի 15 -ից համընդհանուր պատվաստումների գործընթացը մեկնարկել է նաև Վրաստանում։ Առաջին փուլում իմունիզացիան եղել է կամավոր։ Սակայն պետք է նշել, որ հասարակության մեջ տարբեր կարծիքների, առասպելների, ապատեղեկատվության տարածման պատճառով մարդիկ վախենում էին պատվաստվելուց։ Նույն իրավիճակն էր Նինոծմինդայի քաղաքապետարանում։ Բնակչության մեծ մասը չպատվաստվեց այնքան ժամանակ, քանի դեռ այն չդարձավ պարտադիր։ Մարդկանց մի մասը պատվաստվել է աշխատանք չկորցնելու, ոմանք սահմանը հատելու, ոմանք էլ ուսումը շարունակելու համար։ Այս պահին իրավիճակն այնքան սուր չէ, որքան եղել է կորոնավիրուսի պիկ ժամանակներում։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում պատվաստումները սկսվել են 2021 թվականի հուլիսի 9 -ից։

  • 2021 թվականին Նինոծմինդայում պատվաստվել է 3591 մարդ։
  • 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ 1652 մարդ։ Նշենք, որ 2022 թվականի դրությամբ մունիցիպալիտետում բնակվում է մոտ 18000 մարդ։

Պատվաստվածների թիվը կազմում է ընդհանուր բնակչության 30% -ը։ Մինչ օրս տարածված ապատեղեկատվության պատճառով մարդկանց մեծամասնությունը չի պատվաստվել։

Ի՞նչ ապատեղեկատվություն է տարածվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ինչու՞ մարդիկ չեն ցանկացել պատվաստվել.

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ բազմաթիվ տարբեր տեսակի կեղծ տեղեկություններ են հասել բնակչության ականջին։ Սկսած անպտղությունից, վերջացրած այլ տեսակի հիվանդությունների ի հայտ գալով։ Հատկապես Ախալցխայում տեղի ունեցած միջադեպից հետո պատվաստումը բնակչության շրջանում անվստահության ու վտանգի գործոն էր։

Radio NOR · opros

Ի՞նչ ազդեցություն ունեցավ ապատեղեկատվությունը բնակչության վրա

Մարի Ցիխելաշվիլին արդեն 9 տարի Նինոծմինդայում աշխատում է որպես վարսահարդար։ Նա ամբողջությամբ պատվաստվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով 2021 թվականի սեպտեմբերին։ Նրա վրա ապատեղեկատվությունը չի ազդել։ Ասում է, որ տարբեր տեսակի խոսակցություններ է լսել՝ «կյանքդ 2 տարով կկրճատվի», «ուրիշ հիվանդություններ ձեռք կբերես» և այլն։ Սակայն նա գնաց իր ընկերների հետ և պատվաստվեց, քանի որ պատվաստումը նրա համար կարևոր էր:

Գայանե Մարիկյանն ապրում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Նա չի պատվաստվել Covid -19 -ի դեմ, քանի որ հարմար առիթ չի եղել։

Գայանեն ասում է, որ ժամանակի ընթացքում հասկացել է, որ պատվաստանյութը օգուտից բացի վնաս չի տալիս։ «Պատվաստումն անհրաժեշտ է, եթե ուզում ես պաշտպանվել վիրուսից, պետք է պատվաստվել։ Հակառակ դեպքում Covid -ը կվտանգի ձեզ և ուրիշներին», – ասում է նա:

Գայանեն ասում է, որ ինքը կորոնավիրուսով չի վարակվել, բայց կարծում է, որ եթե փոքր հավանականություն կա, որ համաճարակի նոր ալիք սկսվի, ապա բնակչությունը պետք է պատվաստվի։

«Ես պատվաստված չեմ, բայց հիմա, եթե հնարավորություն ու ժամանակ ունենայի, անպայման կպատվաստվեի։ Առաջին հերթին՝ սեփական առողջության համար»։

Radio NOR · Gayane Marikyan

Պատվաստումների մասին տարբեր առասպելներ կան, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Ահա 12 ամենատարածված առասպելները և փաստերի վրա հիմնված պատասխանները փորձագետի կողմից:

მითები-და-რეალობა by Radio NOR on Scribd