Իմ փայլելու ժամանակը շուտով կգա․ Արման Ծառուկյան

Իմ փայլելու ժամանակը շուտով կգա․ Արման Ծառուկյան

Ռուսաստանը ներկայացնող UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է 2023 թվականին կայանալիք Իսլամ Մախաչև – Ալեքս Վոլկանովսկի չեմպիոնական մենամարտից սպասելիքների և իր կարիերայի ամենաբարդ մարտի մասին:

«Մախաչևի և Վոլկանովսկիի միջև հիանալի մենամարտ է լինելու: Այս մենամարտը ցույց կտա՝ Իսլամը լավագույ՞նն է, թե ոչ, քանի որ Վոլկանովսկին P4P վարկանիշային աղյուսակում առաջինն է, և նա կլինի Մախաչևի համար ամենածանր մրցակիցը։ Ես Մախաչևի հետ անցկացրել եմ UFC-ում մինչև այժմ ամենածանր մենամարտը: Ես հավատում եմ, որ Իսլամը կհաղթի Ալեքսին, բայց այս մենամարտը նրա համար այնքան էլ հեշտ չի լինի, որքան Օլիվեյրայի հետ։
Կարծում եմ՝ Բենեյլ Դարյուշը կռիվ կտա Օլիվեյրայի հետ և կհաղթի նրան ու կպայքարի Իսլամի դեմ, իսկ հետո ես կգամ և կծեծեմ այս բոլոր տղաներին: Հիմա ես մենամարտ ունեմ շատ լուրջ մրցակցի հետ, լավ եմ պատրաստված և անհամբեր սպասում եմ դրան։ Իմ երազանքն է հաղթել այս բոլոր տղաներին, հատկապես Իսլամ Մախաչևին և տիտղոս նվաճել: Ես գիտեմ, որ իմ ժամանակը շուտով կգա: Ես դեռ երիտասարդ եմ, և իմ փայլելու ժամանակը շուտով կգա»,- The Schmo-ի հետ զրույցում հայտնել է Ծառուկյանը:

Իսլամ Մախաչևը 2019 թվականին հաղթել էր Արման Ծառուկյանին:

Հայ մարտիկը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 17-ին՝ Լաս Վեգասում մրցելով Ռուսաստանը ներկայացնող ղազախ Դամիր Իսմագուլովի հետ։ Փոխանցում է shantnews-ը։