Փոքր Խանչալի գյուղը ունի մի շարք սոցիալ-կենցաղային խնդիրներ: Դրանցից մեկն էլ հանդիսանում է արարողությունների տան անբարվոք վիճակը:
Բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում ասացին. «Արարողությունների տունը գտնվում է ահավոր վիճակում, կտուրը քանդված է ու կաթում է, դուռը ջարդված է, աթոռ, սեղան ամեն ինչ փոխելու ենթակա են: Վատ վիճակում է գտնվում նաեւ խոհանոցը: Տիրություն անող չկա, ոչ մեկը այդ մասին ոչ խոսում է ոչ էլ մտածում»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Վերոնշյալ հարցով դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն, որտեղից պատասխանեցին, որ այս տարի Փոքր Խանչալիի արարողոթյունների տան հետ կապված աշխատանք չի նախատեսվում:
Հարցին, թե նախատեսվում է 2023 թվականին Փոքր Խանչալիի արարողությունների տան վերանորոգում, տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության պետ Սայաթ Մկոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Կազմվել է նախնական բյուջեն, որի մեջ վերոնշյալ հարցը դեռեւս նախատեսված չէ, իսկ 2023 թվականին կնախատեսվի թե ոչ դեռ հայտնի չէ»: