Որքանով՞ են վաճառում կարտոֆիլը Նինոծմինդայում

Որքանով՞ են վաճառում կարտոֆիլը Նինոծմինդայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար գյուղատնտեսությունը հիմնական եկամուտներից մեկն է, սակայն անցյալ տարի կարտոֆիլի բերքատվությունը չարդարացրեց գյուղացիների սպասելիքները։

Թվում էր, թե այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլի իրացման խնդիր չպետք է լինի։

2022-ի աշնանը կարտոֆիլի ցածր բերք ու պահանջարկ կար, բայց այս պահին մարդիկ ասում են, որ կարտոֆիլի մի մասը դեռ պահեստներում է, և վաճառքի գինը շատ ցածր է։

Արտյուշ Եսոյանի խոսքով՝ անցած տարի երկու հեկտարից ստացել է ավելի քան 30-40 տոննա կարտոֆիլ։ «Ես ունեմ երկու տեսակի կարտոֆիլ՝ նոր կնիքված և հին։ Նոր կարտոֆիլի մի մասը վաճառել եմ 2 լարիով, իսկ հինը՝ մեկ լարիով։ Հիմա մոտ 15 տոննա կարտոֆիլ կա։ Նախատեսում եմ վաճառել գարնանը, քանի դեռ ժամանակ կա, հուսով եմ՝ գինը լավ կլինի»։

Ինչպես բնակիչներն են ասում, այլ երկրներից էժան կարտոֆիլ են բերում, իսկ մեր կարտոֆիլը մնացել է, ի՞նչ անենք։ Կարտոֆիլի սերմացուն գնել են 3 լարիով, այդքանով են վաճառում, որ ծախսերը փակեն ու շահույթ ստանան։ Հաճախորդները հազվադեպ են գալիս: Հիմա կարտոֆիլն արժե 1 լարի։ Պահեստներում բոլորն էլ կարտոֆիլ ունեն, բայց քիչ քանակությամբ։ Դա պայմանավորված է անցյալ տարվա վատ բերքով։ Բացի այդ, այս տարի կարտոֆիլն արագ փչանում է, ուստի գնորդները չեն ցանկանում գնել:

Ըստ գյուղացիների՝ բերքի մի մասը վաճառվել է աշնանը, մյուս մասը մնացել է գարնանը, որպեսզի կարողանան պարարտանյութի, սերմացուի, տեխնիկայի համար վճարել։ Տարին անբարենպաստ էր, ցրտահարություններն ու կարկուտը խանգարեցին կարտոֆիլի լավ բերքին։

Ինչպես է վաճառվում կարտոֆիլը Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ինչ գներ են սահմանվում շուկայում, և ինչպիսին է եղել կարտոֆիլագործների տարին, այս մասին տեղեկացանք մեր բնակիչներից։

Radio NOR · Как реализуется картофель