Արհեստական անհարթություններ որոնք չեն խոչընդոտում արագությանը

Արհեստական անհարթություններ որոնք չեն խոչընդոտում արագությանը

2022 թվականի սեպտեմբեր ամսին Նինոծմինդա քաղաքի կենտորնական փողոցում աշխատանքներ էր տարվում արագության արգելակներ տեղադելու ուղղությամբ: Սակայն տեղադրման աշխատանքների ավարտից չանցած 10 օր, նոր տեղադրված անհարթությունները շարքից դուրս էին եկել եւ մինչեւ հիմա գտնվում են անմխիթար վիճակում:

Այդ հարցի շուրջ զրուցեցինք աշխատանքներն իրականացնող Ջավախավտոգզա ընկերության ներկայացուցիչ Գիա Ինասարիձեի հետ:

Նրա խոսքով. «Մեզանից միայն հասնում էր կատարել տեղադրման աշխատանքները մենք դա իրականացրել ենք, իսկ թե ո՞վ է աշխատանքների մրցույթը շահել եւ ինչքան ժամկետ ունի այդ մասին տեղեկություն չունենք»:

Նախկինում վերոնշյալ հարցի շուրջ NOR ռադիոկայանին տված հարցազրույցում Ինասարիձեն նշել էր.

«Ամենայն հավանականությամբ քանդվելու պատճառը բեռնատար մեքենաների արգելակումն է: Մեր աշխատակիցները կգնան եւ տեղում կտեսնեն թե ի՞նչն է պատճառը, որ քանդվել է եւ հարկ եղած դեպքում կվերանորոգեն»:

Սակայն հետեւողական լինելով այդ հարցին, նշենք որ ոչ մի աշխատանք չի կատարվել:

Մեր հաջորդ նյութի ժամանակ էլ Գիա Ինասարիձեն պատասխանել էլ, որ նախ պետք է պատվեր ստանան Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից, որից հետո կվերանորոգեն:

Ճշտելու համար կվերանորոգվեն թե ոչ արհեստական անհարթությունները NOR ռադիոկայանը կապ հաստատեց Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հետ, որտեղից պատասխանեցին՝ Նինոծմինդայի քաղաքապետարանը պետք է գրավոր նամակ ներկայացնի դեպարտամենտ, նամակը ստանալուց հետո եթե այդ աշխատանքը մեր իրավասությունների մեջ է մտնում, ապա անպայման կարձագանքենք դրան:

Կարդացեք նաեւ՝