Մեքենան հարվածեց՝ հելա տեսա որ չեմ մահացել կամ ջարդվել, ասացի գնացեք. Բնակիչ

Մեքենան հարվածեց՝ հելա տեսա որ չեմ մահացել կամ ջարդվել, ասացի գնացեք. Բնակիչ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաղամո գյուղը գտնվում է դեպի Թբիլիսի տանող կետրոնական ճանապարհի վրա, սակայն գյուղի միջով անցնող կենտրոնական ճանապարհին չկան տեղադրված արհեստական արգելակներ: Գյուղի բնակիչները դժգոհում են ավտոմեքենաների արագ ընթացքից, ինչը կարող է վթարի պատճառ դառնալ:

Սաղամո գյուղի բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին. «Մեքենաները շատ արագ են երթեւեկում եւ դա շատ վտանգավոր է, գոնե 3 տեղով տեղադրեն արհեստական անհարթություններ, որպեսզի մարդիկ կարողանան անցնել փողոցը»:

Բնակիչներից մեկի խոսքով՝ մի մեքենա իրեն հարվածել է և լավ է որ ողջ է մնացել, բայց մինչեւ հիմա ոտքը բուժում է:

Այդ հարցի վերաբերյալ NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն, որտեղից պատասխանեցին, որ այդ ճանապարհը պատկանում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտին, ուստի արգելակները պետք է տեղադրվեն նրանց կողմից:

Որպեսզի հարցը ստանա իր լուծումը, դժվարությամբ սակայն մեզ հաջողվեց կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հետ, որտեղից պատասխանեցին, որ տվյալ գյուղի բնակիչները պետք է գրեն գրավոր նամակ (նամակում նշել գյուղի գտնվելու վայրը եւ ճանապարհի երկարությունը) եւ այն ուղարկեն Նինոծմինդայի քաղաքապետարան, հետո պետք է քաղաքապետարանը կապ հաստատի մեզ հետ, որից հետո խնդիրը լուծում կստանա:

Radio NOR · Մեքենան հարվածեց՝ հելա տեսա որ չեմ մահացել կամ ջարդվել, ասացի գնացեք. Բնակիչ

Կարդացեք նաեւ՝