Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Փետրվարի 10-11-ը Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում կանցկացվի սեղանի թենիսի շրջանային մրցաշար:
Մրցաշարը անցկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի և սպորտի ծառայությունը սպորտ դպրոցի հետ համատեղ: Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, գավաթներով, պատվոգրերով, հուշանվերներով:
Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սեղանի թենիսի մարզումները սկսել ենք այս ամսվա կեսերից Օրոջալարի սպորտդհալիճում: Մրցումները կանցկացնեք Նինոծմինդայի սպորտդպրոցում, որին կարող են մասնակցել 2006 -ից մինեւ 2013 թվականներին ծնված` ինչպես տղաները այնպես էլ աղջիկները»:
Նշենք, որ սուպեր խաղում հաղթող մասնակիցները փետրվարի 18 – 19 -ին կմեկնեն Թբիլիսի եւ կմասնակցեն Վրաստանի սեղանի թենիսի պատանեական սիրողական առաջնությանը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.