Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականը դեկտեմբերի 1-3 -ը մասնակցեց Ծղալտուբո քաղաքի սեղանի թենիսի բաց առջնությանը:
Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Առաջնությանը մասնակցեցինք թվով 6 մասնակիցներով, ծնողների ֆինանսական աջակցությամբ, իսկ քաղաքապետարան էլ օգնեց տրանսպորտի հարցում: Նարեկ Սրափյանը, Դավիթ Անտանոսյանը եւ Սարգիս Թումասյանը 4 ական հաղթանակ տարան, հաղթահարելով նախնական փուլը իրենց խմբերում գրավեցին 2 -րդ տեղը, սակայն եզրափակիչ փուլում պարտվեցին»:
«Բոլոր 6 մասնակիցներն էլ ստացան իրավունք փետրվարին մասնակցելու Թբիլիսիում կայանալիք սեղանի թենիսի պատանեական առաջնությանը»,- նշեց Սողոյանը: