Նինոծմինդայի շրջանը հարուստ է ինչպես պատմական այնպես էլ ժամանակակից հուշարձաններով, որոնք մոտավորապես թվով 45 -ն են: Դրանցից ամենա հինը համարվում է Շաորի(Քյոռօղլու բերդ) կիկլոպյան ամրոցը ինչպես նաեւ Ղաուրմա գյուղի 12 -րդ դարի հնգաթռիչք կամուրջը, որը գտնվում է Թափարվան գետի վրա:
Ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվեն եւ ինչքան գումար է հատկացվել տեղական բյուջեից հուշարձանների պաշտպանության համար այս եւ մնացած հարցերի շուրջ՝ զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի հուշարձանների պաշտպանության, սպորտի, մշակույթի, տուրիզմի զարգացման եւ գենդերային հավասարության բաժնի պետ Լևոն Վարդանյանի հետ:
Մեկնաբանությունը լսեք աուդիոձայնագրությունում.
Հարցին, թե Նինոծմինդա քաղաքում գտնվող աղբյուրները մտնու՞մ են հուշարձանների ցանկի մեջ եւ արդյոք կտարվեն վերանորոգման աշխատնաքներ, քանի որ դրանց վիճակը անբարվոք է, Վարդանյանը պատասխանեց. «Աղբյուրները մունիցիպալիտետի հայեցողության տակ են, սակայն հուշարձանների ցանկի մեջ չեն մտնում»:
Քաղաքի աղբյուրների լուսանկարը ստորեւ՝
Կարդացեք նաեւ՝