Նինոծմինդայում նշվեց Թանգարանների միջազգային օր

Նինոծմինդայում նշվեց Թանգարանների միջազգային օր

Նինոծմինդայի պատմության թանգարանում Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի յոթերորդ իններորդ եւ տասներորդ դասարանների աշակերտները կազմակերպել էին միջոցառում, նվիրված Թանգարանների միջազգային օրվան:

Աշակերտները պատմեցին պատմություններ միջազգային նշանակության թանգարանների մասին, որոնք զբաղեցնում են աշխարհի առաջին տեղերը: Աշակերտները սլայդ շոու էին օգտագործել թանգարանների պատմությունները ներկայացնելու համար:

Միջոցառմանը ներկա էին թիվ 1 դպրոցի ուսուցիչները, գրադարանավարներ եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ հուշարձանների կրթության վարչության պետ Լաուրա Վարժապետյանը:

Միջոցառումը կազմակերպել էր թիվ 1 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Լաուրա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհի թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը:

Օրն օրացույցում է հայտնվել 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի հերթական նիստում ընդունվել է այս մշակութային տոնի հիմադրման մասին ռուսական կազմակերպության առաջարկը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը սկսել է նշվել ավելի քան 150 երկրում:

Այս միջոցառման մասին մանրամասնօրեն զրուցեցինք կազմակերպիչ Լաուրա Վարդանյանի հետ: