Խողովակաշարի սառցակալումը խնդիրներ է ստեղծել Գանձայի մանկապարտեզում

Խողովակաշարի սառցակալումը խնդիրներ է ստեղծել Գանձայի մանկապարտեզում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի շատ գյուղերում թե՛ ամռանը, թե՛ ձմռանը խմելու ջրի պակասի խնդիր կա։ Գանձա գյուղի կենտրոնական խողովակներից մեկում ջրի սառցակալման պատճառով երկու շաբաթից ավելի է, ինչ ջուր չկա մի քանի տներում, բուժկետում, մանկապարտեզում։

Չնայած ջրի բացակայությանը, որն անհրաժեշտ է սանհանգույցների շահագործման համար, մանկապարտեզն աշխատում է։ Մանկապարտեզն ունի 300 լիտրանոց տարրա, որտեղ մանկապարտեզի աշխատակիցները ջուր են կրում և լցնում հարեւան տնից։

Բացի այս խնդրից, մանկապարտեզում կա ևս մեկ խնդիր. Նաթելա Թանգամյանի խոսքով՝ շենքը վթարային է, շենքի պատերը ճաքեր ունեն: Աշխատողները ցանկանում են նոր շենք կառուցեն:

Հարցին, թե Գանձա գյուղում մանկապարտեզի նոր շենք կկառուցվի՞, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը մեզ պատասխանեց, որ պետք է փորձաքննություն հրավիրենք շենքը գնահատելու համար։ Եթե ​​ասեն՝ շենքը վթարային է, ուրեմն նոր շենք ենք կառուցելու։