
Գլխավոր լուսանկարում Թորիայի ներկայիս դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանն է 1965 -ական թվականներին, որտեղ նա ընդամենը 13 տարեկան է եւ կատարում է ջրվորի աշխատանք:
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ասել է. «Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»:
Մենք փորձեցինք ձեռք բերել հին եւ բարի ժամանակներից մնացած լուսանկարներ:
Ձեզ ենք ներկայացնում մի շարք հին լուսանկարներ եւ դրանց պատմությունը Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի անցյալից:

Կոլտնտեսության նախագահի (Թումաս Հովհաննիսյան) և անասնապահության բնագավառի աշխատակիցների ժողովը: Մոտավորապես 1950 -ական թվականներ:

Կոլտնտեսության նախագահը ստուգում է ակոսների խորությունը։ Մոտավորապես 1950 -ական թվականներ:

Հունձ Թորիայի դաշտերում, մոտավորապես 50 – 60 թթ:

Փայտ չափելու գործընթաց:



Ոչխարների կիթ՝ գյուղի ոչխարաբուծական ֆերմայում։

Երվանդն ու Միսակը սղոցարանում աշխատելիս:

Մերգել Նիկիողոսյանը կացնով տաշում է փայտը:

Կովերի կիթ:




Դիմանկարներ Թորիայի բնակիչներից:
Եթե ունեք ձեր գյուղի կամ քաղաքի հին լուսանկարները եւ դրանց պատմությունը կարող եք կապ հաստատել NOR ռադիոկայանի խմբագրության հետ եւ մենք կանդրադառնանք ձեր պատմությանը:
Կարդացեք նաեւ՝

