Գլխավոր լուսանկարում պատկերված է Սաթխայում 1955 -ական թվականների կաթի արտադրության ֆերամայի աշխատավորները յայլայի ճանապարհին:
«Սաթխա գյուղը առանձնանում է իր նշանավոր մարդկանցով եւ իր խիզախ գործերով: Սաթխացիները տաքարյուն են եւ դյուրաբորբոք, մարտունակ են եւ առաջապահ, գործարար եւ խելացի, հնարամիտ եւ աշխատասեր, հյուրասեր եւ ինքնամեծար»,- այս տողերը եւ լուսանկարները վերցված են Ալբերտ Իսոյանի «Սաթխա» գրքից:
Ձեզ ենք ներկայացնում մի շարք հին լուսանկարներ եւ դրանց պատմությունը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի անցյալից:
Տարվում է հացահատիկի հետ կապված աշխատանքներ, 1946 թվական: Նկարում՝ տնտեսության նախագահ Վաչագան Պողոսյանն է, Սաթխայի գյուղխորհրդի նախագահ Մաթեւոս Գինոսյանը, դաշտավարական 1 -ին բրիգադայի անդամներ՝ Սերո Ղազարյանը, Վարսենիկ Իսոյանը, Փառանձեմ Պալոյանը, Գրիշա Սանոսյանը եւ Գաբրիել Բրոյանը:
Առաջին էլեկտրասյունը Սաթխա գյուղի կենտրոնական փողոցի վրա – 1956 թվական:
Գութանի վերանորոգման աշխատանքներ – 1950 թվական:
Բերքահավաքը Սաթխայում 1956 թվականին:
Տնտեսության «Սլուժոն» ցուլը – 1959 թվական:
Խոտի դեզավորման աշխատանքների ժամանակ – 1955 թվական:
Հանրային տնտեսության արհեստանոցի վարպետներ Ցոլակ Գրիգորյանն ու Մանաս Բրոյանը աշխատանքի պահին, 1956 թվականի օգոստոս:
Յայլավորը՝ ցերեկային կթից առաջ – 1966 թվական:
Ս. Ներսես եկեղեցին վերանորոգումից առաջ – 1993 թվական: Ձախից հին քանդված եկեղեցին է:
Նրանք հիմա մեզ հետ չեն՝ Աշոտ Կոբալյան, Սերգո Նանայան, Թումաս Ջաղացպանյան եւ Ծառուկ Ծառուկյան:
Սաթխայի հին տներից մեկը, 1920 -1930 թվականներ:
Հարսանյաց արարողություն Սաթխա գյուղում:
Ձիթահանքի պտուտաքարը որը կշռում է մոտ 1,5 տոննա:
Ավելացնենք նաեւ, եթե ունեք ձեր գյուղի կամ քաղաքի հին լուսանկարները եւ դրանց պատմությունը, կարող եք կապ հաստատել NOR ռադիոկայանի խմբագրության հետ եւ մենք կանդրադառնանք ձեր պատմությանը:
Կարդացեք նաեւ՝