Ձյունապատ ճանապարհներ և չմաքրված մայթեր

Ձյունապատ ճանապարհներ և չմաքրված մայթեր

Ձյան գալուն հետ բախվում ենք խնդրի` ճանապարհների և մայթերի մաքրման։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ հատվածներում նկատվել են ձյունածածկ մայթեր, որոնք դժվարանցանելի են մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մարդիկ ստիպված են տեղաշարժվել ճանապարհի մեջտեղի հատվածից:

Բնակիչները մեզ տրամադրել են լուսանկարներ չմաքրված մայթերի:

Ինչքանո՞վ են պատասխանատու Կոմունալ ծառայության աշխատակիցները, ինչ աշխատանքներ են տարվում և արդյոք հետևողական են այս հարցին։

Խոսեցինք՝ Կոմունալ ծառայության տնօրեն Անդրանիկ Բդոյանի հետ։ Ում խոսքերով Կոմունալ ծառայությունը չունի անհրաժեշտ տեխնիկա մայթերի մաքրման համար, մաքրում են այնքան ինչքան հնարավոր է, նաև շեշտեց, որ սպասում են Քաղաքապետարանը այս տարի առնի անհրաժեշտ տրակտորները ։