Ախալքալաք-Արագվա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց հոգուց երեքը դուրս են եկել Ախալքալաքի կլինիկայից, երեքը` տեղափոխվել Թբիլիսի։
«Մեզ մոտ այլեւս ոչ ոք չկա, երեք հիվանդ կային, երեքն էլ դուրս են գրվել։ Մնացած երեքը տեղափոխվել են Թբիլիսի, նրանք ունեցել են տարբեր կոտրվածքներ՝դեմքի ոսկորի կոտրվածք,գլխիուղեղի վնասվածք և այլն»,- մեզ հետ զրույցում ասացին Ախալքալաքի կլինիկայում։
Հիշեցնենք, որ Ախալքալաք-Արագվա ճանապարհին հարսանյաց կորտեժի մեքենան փետրվարի 4-ին վթարի էր ենթարկվել։ Բախվել են իրար հակառակ շարժվող երկու մեքենա։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել 276 հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում։ sknews.ge