Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը «Ձյունառատ լեռներ» երգի պարի փառատոնին

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը «Ձյունառատ լեռներ» երգի պարի փառատոնին

Փետրվարի 5 -ին, Բորժոմի քաղաքում անցկացվեց «Ձյունառատ լեռներ» երգի եւ պարի փառատոնը, որին իրենց մասնակցությունը ունեցան Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Նաիրի» պարային համույթը՝ Ջիգրաշեն գյուղից, պարուսույց Լուսինե Մզիկյանի եւ «Սայաթ Նովա» երգի համույթը՝ Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ:

Նինոծմինդայի մշակութային կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր խմբերը հանդես եկան 6 համարներով, 2 պար եւ 4 երգ: Մեր երեխաները շատ լավ ներկայացան եւ պարգեւատրվեցին պատվոգրերով եւ թանկարժեք նվերներով: Ասեմ, որ հետագայում պլանավորում ենք մարտի 8 -ի հետ կապված միջոցառում անցկացնել մեր կենտրոնում»:

Գայ Ղարսլայանը նաեւ խոսեց Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի ծրագրերի եւ ֆինանսական հնարավորությունների մասին:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը «Ձյունառատ լեռներ» երգի պարի փառատոնին