Գլխավոր լուսանկարում պատկերված են Փոկա գյուղի աղջիկները թել մանելու ժամանակ, 1936 -թվական:
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ասել է. «Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»:
Մենք փորձեցինք ձեռք բերել հին եւ բարի ժամանակներից մնացած լուսանկարներ:
Ձեզ ենք ներկայացնում մի շարք հին լուսանկարներ եւ դրանց պատմությունը Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի անցյալից:
Հովիվը Փոկայից, Մանվել Քուրքչյան Մարտիրոսի (Մադո) 1984 թվական:
1986 թվականին Գեորգի Բեզոյանը տուն էր կառուցում հայրենի Փոկա գյուղում, որտեղ Փոկացիները իրենց սովորության համաձայն, օգնում էին իրենց ընկերոջը՝ Ռուբիկ Բեզոյան, Պավլիկ Բեզոյան, Դավիթ Չափանյան, Մարտիրոս (Մադո) Աղայան, Սամվել (Սանթիկ) Զորօղլյան, Մանվել Կարապետյան, հարևան Գանձա գյուղից տան սեփականատիրոջ փեսան Վալոդյա Մկրտչյան, Գևորգ Բեզոյան, տան սեփականատեր Գեորգի Բեզոյան, Մասիս Աղայան եւ Լյուդվիգ Մկրտչյան:
Փոկայի ֆուտբոլի հավաքականը, 1963 թվական:
Փոկացիները բնության գրկում…
Փոկացի ըմբիշները գրավեցին պատվավոր առաջին տեղը, 1979 թվական:
Սամվել Մկրտչյան, Ստեփան (Ստյոփ)Զորօղլյան, Հարություն (Յուրիկ) Իսպիրյան, Մերուժ Մկրտչյան, Լիպարիտ Հովսեփյան, Մարտիրոս Աղայան, Մարտիրոս (Դարվին) Բաքարյան, Լեռնիկ Անտոնյան, Գալուստ Բաբաջանյան, մարզիչ՝ Համլետ Բեզոյան, մրցանակը հանձնում է Գայոս Ղարսլյանը:
Փոկացի երաժիշտները՝ Նարիբեկը Գնելը և Մխիթարը:
Տատ ու թոռ՝ Շամայլ (Շամո)Զորօղլյան, Վալերի Աղաբեկի
Զորօղլյան: Փոկա, 1970 -ականների վերջերին:
Փոկացի աղջիկները խսիր են գործում, 1936 թվական:
Հարսանեական նկար, Փոկա 1920 թվական:
Լուսանկարները եւ տեղեկությունը տրամադրել է Պարույր Մադոյանը:
Ավելացնենք նաեւ, եթե ունեք ձեր գյուղի կամ քաղաքի հին լուսանկարները եւ դրանց պատմությունը, կարող եք կապ հաստատել NOR ռադիոկայանի խմբագրության հետ եւ մենք կանդրադառնանք ձեր պատմությանը:
Կարդացեք նաեւ՝