Նինոծմինդայի մարզադպրոցում մեկնարկել է սեղանի թենիսի շրջանային առաջնությունը

Նինոծմինդայի մարզադպրոցում մեկնարկել է սեղանի թենիսի շրջանային առաջնությունը

Այսօր՝ փետրվարի 10 -ին, Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում մեկնարկել է սեղանի թենիսի շրջանային մրցաշարը, այն շարունակվելու է մինչեւ փետրվարի 11 -ը, որտեղ տեղի կունենա եզրափակիչ հանդիպումները:

Մրցաշարը անցկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի և սպորտի ծառայությունը սպորտ դպրոցի հետ համատեղ: Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, գավաթներով, պատվոգրերով, հուշանվերներով:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 2006 -ից մինեւ 2013 թվականներին ծնված` ինչպես տղաները այնպես էլ աղջիկները եւ սուպեր խաղում հաղթող մասնակիցները փետրվարի 18 – 19 -ին կմեկնեն Թբիլիսի եւ կմասնակցեն Վրաստանի սեղանի թենիսի պատանեական սիրողական առաջնությանը:

Կարդացեք նաև՝